Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒկրաինան` անժամկետ գործադուլի շեմին

ՈՒկրաինան` անժամկետ գործադուլի շեմին
19.01.2014 | 14:22

100 ուկրաինական կազմակերպություններ կոչ են անում հավաքվել Կիևի Անկախության հրապարակում և ուկրաինացիներին խնդրում են չընդունել «Յանուկովիչի օրենքները»: Նրանք շրջանների բնակիչներին կոչ են անում միանալ ակցիային, իսկ Կիևի բնակիչներին խնդրում են շրջանների բնակիչներին օգնել սննդով և բնակատեղիով:
Քաղաքացիների հավաք տեղի կունենա Լվովի Գալիցկի հրապարակում: Հավաքի ավարտից հետո կձևավորվեն ավտոշարասյուներ, որոնք կմեկնեն Կիև` մասնակցելու «Եվրոմայդանին»: Ընդդիմությունը կոչ է անում անժամկետ գործադուլ սկսել մինչև իրենց պահանջների կատարումը:

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ